Լյուքսեմբուրգի դատարանը մարտի 27-ին 2002թ. ավիավթարի մեղավորներին դատապարտել է պայմանական ազատազրկման ու գումարային տուգանքի: Այս մասին հայտնում է Tageblatt-ը:
Luxair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Բեռլինից Լյուքսեմբուրգ, կործանվել է «Ֆիդել» օդակայանի մոտ: Կործանման հետևանքով մահացել էր 20 մարդ` վերջիններս դարձել էին օդաչուի սխալի ու օդանավի տեխնիկական անսարքության զոհը:
Այդ գործով դատավարությունը մեծ Լյուքսեմբուրգում մեծ հնչեղություն էր ստացել ու շարունակվում էր 10 տարի: Դատավճռի համաձայն` օդաչու Կլոդ Պյոկեսը դատապարտվել է 3.5 տարվա պայմանական ազատազրկման ու 4000 եվրո տուգանքի: Մեղավոր են ճանաչվել նաև 3 ինժեներները:
Fokker 50-ը կործանվել է 2002թ. նոյեմբերի 6-ին: Օդանավում եղել են 22 մարդիկ` 15 գերմանացի, Լյուքսեմբուրգի 5 քաղաքացի ու 2 ֆրանսիացի: Փրկվել էին միայն օդաչուն ու ֆրանսիացի ուղևորը:
Օդանավի կործանման անուղղակի պատճառը օդաչուի սխալն է:









































