Մարտի 28-ին ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Բյորն Լիրվալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի նկատառումները առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ:
Հյուրերի խնդրանքով Առաջին Նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի առջև ծառացած տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, արտաքին քաղաքական մարտահրավերներին, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:





































