«Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը կորոշվի՝ արդյոք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն իրականացնո՞ւմ է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագիրը:
«Ստամբուլի հանդիպումը հնարավորություն կտա գնահատել՝ արդյոք Դամասկոսն իրո՞ք պատրաստ է ընդունել այդ ծրագիրը, հարգո՞ւմ է նա իր պարտավորությունները, կդադարեցնի՞ ամենօրյա արյունահեղությունը»,- Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բեռնար Վալերոյի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Անանի մշակած 6 կետից բաղկացած ծրագիրը մասնավորապես նախատեսում է ընդդիմության և իշխանությունների կողմից կրակի դադարեցում և համազգային երկխոսություն: «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին Ստամբուլում:








































