Չիլիի առաջնության «Կոլո-Կոլո» – «Պալեստինո» հանդիպման ժամանակ երկրաշարժ է տեղի ունեցել: Մարզադաշտում հավաքված հանդիսականները և լրագրողները սարսափել են, սակայն ֆուտբոլիստները շարունակել են հանդիպումը: Խաղն ավարտվել է «Պալեստինո» ակումբի հաղթանակով` 0:1 հաշվով:
Երկրաշարժն ունեցել է 7.1 բալ ուժգնություն։







































