Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի անտառների ու ջրային հարցերի նախարար Վեյսել Էրօղլուն հայտարարել է, որ Թուրքիայից դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) ձգվելիք ջրի խողովակաշարը շահագործման կհանձնվի 2014 թվականի մարտի 7-ին:
Դրանով Թուրքիան տարեկան 75 միլիոն խորանարդ մետր խմելու ջուր կմատակարարի ՀԿԹՀ-ին: Հնարավորություն կա այդ ցուցանիշը հասցնել մինչև տարեկան 112 միլիոն խորանարդ մետրի: Ջրատարի երկարությունը լինելու է 80 կիլոմետր: Նախագիծը գնահատվում է 500-600 միլիոն դոլար:






































