Ապահովագրական ընկերություններից հավաքագրված օպերատիվ տեղեկատվության համաձայն` հունվարի 17-ի դրությամբ ապահովագրված ավտոմեքենաների տեսակարար կշիռը մոտենում է 65%-ի: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել են Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն պետ Վահե Վարդանյանը և Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Վարդանյանի խոսքով` վերջին շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր օր 7000-10000 նոր ԱՊՊԱ պայմանագիր է կնքվում: Արդյունքում, ըստ նրա, շուտով ԱՊՊԱ պայմանագրեր կունենա հաշվառված մեքենաների ավելի քան 85%-ը, որն էլ իրենք նախատեսել էին որպես թիրախային ցուցանիշ, և որը ընդունված է զարգացած երկրներում:







































