Ավստրալիայի մրցակցության և սպառողների հանձնաժողովը
(ACCC) դատի կտա Apple ընկերությանը՝ օգտագործողներին iPad նոր պլանշետի հնարավորությունների հետ կապված շփոթության մեջ գցելու համար,- հաղորդում է Agence France-Presse:
Ավստրալիայում գովազդի մեջ պլանշետի բջջային մոդուլի հետ փոփոխությունը անվանել են iPad с Wi-Fi պլյուս 4G: Սակայն Ավստրալիայի ցանցերին չորրորդ սերնդի պլանշետը չի կարողանում միանալ,- նշում է գործակալությունը:
ACCC ցանկանում է հասնել պլանշետի վաճառքի արգելքին, օրինախախտներին տուգանելուն, գովազդում փոփոխություններ մցնելուն, ինչպես նաև գնորդներին գումարի վերադարձմանը:
4-րդ սերնդի ցանցեր ունեն երկու օպերատորներ՝ Vividwireless-ը և LTE-ն:
Հիշեցնենք, որ iPad-ը ներկայացվել էր մարտի 7-ին և վաճառքի հանվել մարտի 16-ին մի շարք երկրներում, այդ թվում՝ և Ավստրալիայում, իսկ մարտի 23-ին՝ ևս 26 երկրներում: