Սուրճի կանաչ հատիկները նիհարեցնող հատկություն ունեն: Քաշի նվազեցման նպատակով օգտագործվում է հատիկներից ստացված թուրմը` քիչ քանակով:
Նիհարեցնող այս ոչ թանկարժեք միջոցի մասին առաջին անգամ բարձրաձայնել է Փենսիլվանիայի Սքրենթոնի համալսարանի քիմիկոս Ջո Վինսոնը: Նրա խոսքերով` քլորաթթու պարունակող ոգեթուրմը իր ազդեցությունը լիովին կցուցաբերի ցածր կալորիականությամբ սնունդ ընդունելու և կանոնավոր մարզվելու դեպքում:
Փորձին մասնակցել է ճարպակալությամբ տառապող 16 երիտասարդ: Օրական նրանց տրվել է 1,050 միլիգրամ թուրմ: Նրանք մարզվել են և սնվել վերահսկողությամբ: 22 շաբաթում արդյունքը զգալի է եղել: Մասնակիցների քաշը հնարավոր է եղել նվազեցնել 10.5 տոկոսով:












































