Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին գերմանական «Շպիգել» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ պարզաբանել է, թե ինչու է որոշել վերադառնալ քաղաքականություն.
«Վերջին տարիներին ինձ վրա գործադրվող լուրջ ճնշումը գնալով մեծանում էր: Ես պետք է ընտրություն կատարեի. կա՛մ պետք է լքեի երկիրը, ուր մնալը գնալով դառնում էր ավելի ու ավելի վտանգավոր, կա՛մ էլ անցնեի հարձակման: Սաակաշվիլին մեկը մյուսի հետևից կուսակցություններ էր գնում: Դրանք կեղծ ընդդիմադիր կուսակցություններ են:
Սակայն մի շարք իրական ընդդիմադիր գործիչներ քաղաքացիների շրջանում կորցրել էին վստահությունը: Ես այս երկրի վերջին ազատ մարդն եմ: Ես ունեմ փող, ես ունեմ ամենակարևոր կապիտալը՝ ժողովրդի վստահությունը: Ես այլևս նախկինի նման պասսիվ չեմ լինի: Ես հասարակությանը կօգնեմ պահպանել այն կառավարությունը, որը ես կլքեմ:
Ես պատրաստվում եմ իշխանության անցնելուց 1.5-2 տարի անց թողնել քաղաքականությունը: Այդ ժամանակահատվածում մենք մեր ժողովրդավարական ինստիտուտները կհասցնենք եվրոպական չափորոշիչներին, կազատենք դատական համակարգը և կստեղծենք ազատ ԶԼՄ-ներ»:
Ուշագրավ է, որ հարցազրույցից հետո Իվանիշվիլիի մամլո քարտուղար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ գերմանական պարբերականը սխալ է ընկալել Իվանիշվիլիի ասած «վերջին ազատ մարդ» արտահայտությունը, քանի որ Իվանիշվիլին «վերջին» բառի փոխարեն ասել է «միակ» (այսինքն՝ Վրաստանի միակ ազատ մարդը):












































