Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող և մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնան, որն այժմ աշխատում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Վասլ» ակումբում, մամլո ասուլիսում հայտնել է, որ Ժոզե Մոուրինյոյին համարում է ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչը:
«Մոուրինյոն մեծագույն մարզիչ է, որովհետև նրա սաները ցուցադրում են այն ամենը, ինչին ընդունակ են: Նա երբեք թույլ չի տալիս, որ ֆուտբոլիստներից ինչ-որ մեկը թերանա իր աշխատանքում: Պորտուգալացին հիանալի կարողանում է ֆուտբոլիստից ստանալ այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է»,- ասել է Դիեգոն:








































