ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 11.43-ին, Հայաստանում` Արտաշատ քաղաքից 2 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.030 և արևելյան երկայնության 44.550.
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:









































