«Մամուլի կողմից հրապարակված ՀՀԿ համամասնական ցուցակի 76 տեղանոց նախնական ցուցակում Հայաստանի «ամենաերկարակյաց մարզպետ», 12 տարի պաշտոնավարող Արմեն Ղուլարյանը չկար»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Սակայն այնուհետև հրապարակված ՀՀԿ պաշտոնական ցուցակում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը 65-րդ տեղում է»:
«Առավոտի» թղթակիցը հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ մարզպետի համար ՀՀԿ ղեկավարության մոտ մի ազդեցիկ միջնորդ բանակցություններ է վարել:
«Նա միջնորդություն անելիս կուսակցության ղեկավարությանը հզոր փաստարկ է ներկայացրել, ըստ որի` Տավուշի մարզպետին համամասնական ցուցակում ընդհանրապես չընդգրկելը կամ ցուցակի ստորին հորիզոնականներում տեղ տալը կարող է ընկճել Տավուշի մարզի հանրապետականներին, և դրա հետևանքով ՀՀԿ-ն մայիսի 6-ին Տավուշի մարզում կարող է քիչ ձայներ ստանալ»: