Արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի «Վուայաժ-վուայաժ» լուրին` խմբագրություն զանգահարած Աժ աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ Աժ նախագահ Սամվել Նիկոյանն ու ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանը, Արեգ Ղուկասյանը Ալմաթի պաշտոնական այցից հետո Արաբական Միացյալ էմիրություններ են մեկնել ոչ թե սեփական գրպանի, այլ խորհրդարանի բյուջեի հաշվին:
«Ըստ նույն աղբյուրի` Նիկոյանն աշխատում է գործուղումների ուղարկել միայն ՀՀԿ-ականներին: Բացառությամբ, թերևս, «Եվրանեսթ»-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության` Բաքու կատարելիք այցից, մյուս բոլոր այցերին նույնիսկ կոալիցիոն ՕԵԿ և ԲՀԿ անդամները չեն եղել: Ավելին, մեկնումները նրանցից գաղտնի են պահվել»:











































