«Մասիսի շրջանն ընդգրկող թիվ 16 ընտրատարածքում ընտրական գործընթացները հետաքրքիր զարգացում են ստանում: Այստեղ միմյանց դեմ պայքարում են ՀՀԿ-ից Մուրադ Մուրադյանը, ԲՀԿ-ից Տիգրան Ստեփանյանը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Երեկ մեզ լուրեր հասան, որ 2 թեկնածուներն էլ ոչ միայն ընտրությունները կեղծելու նախապատրաստություն են տեսնում, այլև թե՛ Մուրադյանը, թե՛ Ստեփանյանն արդեն մի քանի օր է` մարդիկ են գտնում և կեղծ գրանցում իրենց տարածքում: Ասենք, Արարատի մարզի բնակիչներին բերում-գրանցում են Մասիսի շրջանում»:









































