«Մարտի 24-ին ԵԿՄ նախագահ, ՀՀԿ ցուցակի պատվավոր 15-րդ տեղը զբաղեցնող Մանվել Գրիգորյանն Արմավիրի Երասխահուն գյուղում մասնակցել է 1992թ. Մարտակերտում անհետ կորած ազատամարտիկ Մարտիկ Գևորգյանի 60-ամյակի միջոցառմանը, որին ներկա է գտնվել նաև այս ընտրատարածքից պատգամավոր առաջադրված էդուարդ Անտոնյանը, ում աջակցում է գեներալը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Փորձել են ցույց տալ, որ չեն մոռացել անհետ կորած ազատամարտիկին, հիշում և սգում են նրա կորուստը: Սա արտառոց չէր լինի, եթե չլիներ մի հանգամանք: Մարտիկ Գևորգյանի ազգականները մեզ տեղեկացրին են, որ ազատամարտիկի 60-ամյակը եղել է անցյալ տարի` նա ծնվել է 1951թ. մարտի 24-ին, և քաղաքական կամ նախընտրական նկատառումներից ելնելով նրա ծննդյան տարեթիվը տեղափոխելը, մեղմ ասած, անարգանք է նրա հիշատակի նկատմամբ:
Անցյալ տարի, երբ Մարտիկ Գևորգյանի 60-ամյակն էր, դրա մասին հիշել են միայն մտերիմները, իսկ պատգամավորության թեկնածուները երևի չեն էլ իմացել, որ նման ազատամարտիկ կա»:












































