Երեքշաբթի երեկոյան էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են տեղի ունեցել Գվատեմալայի ողջ տարածքում: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ առանց հոսանքի է մնացել ավելի քան 14.3 միլիոն մարդ: Այս մասին հաղորդում է IA-Novosti գործակալությունը:
Առայժմ պարզ չեն անջատումների պատճառները: Էլեկտրականության ազգային ինստիտուտի տեղեկություններով՝ անհայտ պատճառներով շարքից դուրս են եկել հյուսիսային Չիչոյ էլեկտրակայանից դուրս եկող երկու հիմնական էլեկտրալարերը:
Հաղորդվում է, որ վերականգնողական աշխատանքների շնորհիվ որոշ շրջաններում, այդ թվում` մայրաքաղաքում, էլեկտրաէներգիայի մատակարարումը հետզհետե վերականգնվում է:











































