Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» խմբավորման Շուրայի (խորհուրդ) նիստը, որում քննարկվել է երկրի նախագահի թեկնածուի առաջադրման հարցը, երեքշաբթի օրն ավարտվել է առանց որևէ արդյունքի։: Հաջորդ նիստը կկայանա մեկ շաբաթ հետո` ապրիլի 3-ին:
«Այդ հանդիպման ժամանակ դիտարկվելու է իրավիճակը և համապատասխան որոշում է կայացվելու»,- ասվում է հաղոդագրության մեջ:
Սկզբնական շրջանում «Մուսուլման եղբայրներ»–ը չէին պատրաստվում նախագահի թեկնածու առաջադրել` բավարարվելով խորհրդարանի երկու պալատներում բավականին մեծ թվով ներկայացվածությամբ: Սակայն վերջին օրերին շարժման ղեկավարության մեծ մասը հանդես է եկել երկրի նախագահի պաշտոնի համար պայքարելու առաջարկով: «Մուսուլման եղբայրներ»–ի դիրքորոշման նման փոփոխությունը մեկնաբանվում է այն հանգամանքով, որ նախագահական ընտրություններին մասնակցում են Հոսնի Մուբարաքի նախկին դաշնակիցները, մասնավորապես՝ նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Եգիպտոսում տեղի կունենան մայիսի 23-ին և 24-ին:












































