Այժմ ԱՄՆ-ը հետևողականորեն պայքարում է ծխախոտի օգտագործման դեմ: 38 նահանգներ ձևավորել են նոր օրենքներ, որոնք սահմանափակում են մարդկանց ծխելու հնարավորությունը հանրային որոշ վայրերում: Նյու Յորք նահանգում անգամ արգելվում է ծխել հանրային այգիներում: Սակայն Health.com-ը հաղորդում է, որ չնայած բոլոր ջանքերին, շատ ամերիկացիներ շարունակում են ծխել` վնասելով իրենց և շրջապատի մարդկանց առողջությունը:
Օգտագործելով կառավարության տրամադրած տվյալները` Health.com-ը ներկայացնում է ամերիկյան այն 10 նահանգները, որոնք համարվում են ծխախոտի նկատմամբ ամենաշատ կախվածություն ունեցողները:
Այդ նահանգներն են՝ Արկանզասը, Ինդիանան, Կենտուկին, Լուիզիանան, Միսիսիպին, Միսսուրին, Օկլահոման, Հարավային Կարոլինան, Թենեսին և Արևմտյան Վիրջինիան: Այս նահանգներից յուրաքանչյուրում բնակչության գրեթե 30 տոկոսը ծխախոտ է օգտագործում:











































