Հռոմեական կաթոլիկական եկեղեցու առաջնորդ Բենեդիկտոս 16-րդը երեքշաբթի օրը ժամանել է Հավանա, որտեղ նա նախատեսում է հանդիպել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ռաուլ Կաստրոյի և Կուբայի արքեպիսկոպոսի հետ:
Հավանայի «Խոսե Մարտի» օդանավակայանում Սանտյագո դե Կուբա քաղաքից ժամանող Պապին դիմավորել են Հավանայի արքեպիսկոպոս, կարդինալ Խաիմե Օրտեգան և կոմունիստական կուսակցության քաղաքական կոմիտեի գլխավոր քարտուղար Լասարա Մերսեդես Լոպես Ասեան:
Բենեդիկտոս 16-րդին Հավանայի փողոցներում ողջունելու են դուրս եկել հազարավոր մարդիկ: Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին Պապը կհանդիպի Կուբայի հեղափոխության առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ, ապա՝ Կուբայի արքեպիսկոպոսի հետ:
Տեղական դիտորդները չեն բացառում, որ Հռոմի Պապը կարող է հանդիպել նաև Ֆիդել Կաստրոյի հետ, չնայած տարածված պաշտոնական ծրագրով նման հանդիպում չի նախատեսվում:









































