Կոտ Դ’Իվուարում բախվել են երկու ավտոբուսներ, ինչի հետևանքով մահացել է ավելի քան 36 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Բուաքե քաղաքում` Կոտ Դ’Իվուարի կենտրոնական հատվածում: Ավտոբուսներից մեկը ուղևորվել է Մալի, իսկ մյուսը` Բուրկինա Ֆասո:
Նախնական տվյալներով՝ կա 36 զոհ, բազմաթիվ վիրավորներ, զոհերի թիվը դեռ կարող է աճել:
«Բուաքեից Բուրկինա Ֆասո ուղևորվող ավտոբուսի անիվը ծակվել է, վարորդը ղեկավարումը կորցրել է, և այն ճակատ առ ճակատ բախվել է այլ ավտոբուսի հետ»,- պատմել է ժանդարմերիայի լեյտենանտ Քլոդ Սերի Քլոդը:
Տուժածների մեծ մասը Բուրկինա Ֆասոյի բնակիչներ են, վիրավորները գտնվում են քաղաքի հիվանդանոցում:







































