Բանկիրը, ով ստորագրել էր համաձայնագիրը` հավատալով, որ ստանալու է 2 միլիոն ֆունտ սթեռլինգ աշխատավարձ, փոխհատուցում չի ստանա առևտրային ընկերության կողմից` չնայած փաստաթղթում եղած տպագրական սխալին:
Daily Mail-ը գրումէ, որ Լոնդոնի դատարանն այսօր որոշել է, որ JPMorgan Chase ընկերությունը ստիպված չի լինի բանկիր Կայ Հերբերթին 580.000 ֆունտ սթեռլինգ վճարել:
Հերբերթը փորձում էր դատի տալ ընկերությանը` ասելով, որ ինքը կարծում էր, որ ստորագրում է փաստաթուղթ, որը իրեն խոստանում էր 2 միլին ֆունտ սթեռլինգ աշխատավարձ: Դատավոր Հենրի Գլոուբը, սակայն, ասել է, որ Հերբերթը պետք է իմանար, թե ինչ է անում:
Արդյունքում փոխհատուցում ստանալու փոխարեն՝ Հերբերթը ստիպված է եղել 85000 ֆունտ սթեռլինգ վճարել դատարանի ծախսերի համար:












































