Նեպալցիների ընտանիքը, որը տառապում է դեմքի տարօրինակ մազակալությամբ, հեռացել է հայրենի գյուղից՝ իրենց խնդրին բուժում գտնելու նպատակով:
Daily Mail-ը գրում է, որ 37-ամյա Դևի Բուդհաթհոկին և նրա երեք դուստրերը` 13-ամյա Մաջուրան, 12-ամյա Նիրայն ու 5 տարեկան Մանդիրան, տառապում են գենետիկ խնդրի պատճառով, որը հայտնի է որպես «մարդագայլի համախտանիշ»: Համախտանիշի հետևանքով մազակալություն է սկսվում աչքերի և ունքերի մեջտեղում:
Մայրն ու դուստրերը եկել են երկրի մայրաքաղաք` Կատմանդու` հույս ունենալով այստեղ բուժվել: Վիրաբույժ Շանքար Ման Ռայն ասել է, որ գենետիկ մուտացիան, ամենայն հավանականությամբ, մորից փոխանցվել է դուստրերին: Բայց բժիշկները վստահ են, որ լազերային թերապիայի միջոցով կկարողանան վերացնել այն, ինչն ընտանիքը համարում է անեծք:










































