Այսօր Չիլիի մայրաքաղաքում՝ Սանտյագոյում, բացվել է Լատինական Ամերիկայի խոշորագույն միջազգային Ավիատիեզերական սրահը՝ ФИДАЕ-2012: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին կմասնակցի մոտ 500 ընկերություն՝ 40 երկրներից:
Սրահի բացման շրջանակներում կկայանա «Փոփոխությունների թևեր» 7-րդ կոնֆերանսը, որին կմասնակցեն առաջատար ավիաընկերությունների և Լատինական Ամերիկայի, ինչպես նաև աշխարհի այլ երկրների Քաղավիացիայի գործակալությունների ավելի քան 400 պատվիրակներ:








































