Դամասկոսի արվարձաններում բախումների ժամանակ սիրիական կառավարական զորքերի մի քանի զինծառայողներ՝ հինգ տանկերով, անցել են ընդդիմության կողմը։ Այս մասին հայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը` հիմնվելով ընդդիմության տեղեկատվության վրա:
Դրա հետ մեկտեղ ակտիվիստները պնդում են, որ երեշքաբթի օրը Իդլիբի, Հոմսի, Համայի արվարձաններում կառավարական զորքերի և ապստամբների միջև բախումների հետևանքով զոհվել է 57 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Սիրիայի բանակի զինծառայողները հատել են Լիբանանի սահմանը և այնտեղ մարտեր են մղում ընդդիմության զինյալների հետ:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում մեկ տարի շարունակվող բախումների հետևանքով զոհվել է մոտ 9000 մարդ:








































