Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալից 2 ժամ 11 րոպե պահանջվեց, որպեսզի հաղթահարի Կեյ Նիսիկորիի արգելքը: Իսպանացին հաղթեց 6:4, 6:4 հաշվով և դուրս եկավ Մայամիի «Մասթերս-1000» մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ իր ուժերը կչափի Ժո-Վիլֆրիդ Ցոնգա – Ֆլորիան Մայեր մրցավեճի հաղթողի հետ:
1/8 եզրափակիչի շրջանակներում Յանկո Տիպսարևիչը երկու սեթերի արդյունքում հաղթեց Գրեգոր Դիմիտրովին (7:6 (7:3), 6:2): Մարզիկն առաջնության քառորդ եզրափակիչում կհանդիպի Էնդի Մարեյ – Ժիլ Սիմոն հանդիպման հաղթողի հետ:







































