Նիգերիայի իշխանությունները ձերբակալել են հինգ անձանց, ովքեր կապված են 2012 թ. Կանո քաղաքում գերմանացի լրագրող Էդգար Ռաուպախի առևանգման հետ: Այս մասին հաղորդել է Agence France Presse-ը: Ձերբակալվածների մեջ կան չորս նիգերացիներ և մեկ մավրիտանացի:
Ոստիկանությունը չորս կասկածյալների ձերբակալել էր անցյալ շաբաթ՝ Կանոյում շրջայցի ժամանակ, իսկ մյուս կասկածյալը ձերբակալվել է մեկ այլ գործողության արդյունքում: Համակարգչի մեջ գտնվել են փաստաթղթեր, որոնք վկայում են «Ալ-Կաիդա»–ի հետ ձերբակալվածների կապի մասին:
Bilfinger Berger ընկերության ինժեներ Էդգար Ռաուպախը Կանոյում առևանգվել էր հունվարի վերջին՝ շինարարության հրապարակից: Ավելի ուշ ահաբեկիչները հրապարակել էին տեսագրություն, որում պահանջում էին ինժեների ազատման դիմաց բանտից ազատ արձակել Ֆիլից Գելովիցին: Վերջինս ձերբակալվել էր 2011 թ. և դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման՝ ահաբեկիչներին աջակցելու համար: Նրա փաստաբանը հայտարարել է, որ Գելովիցը ոչինչ չգիտի պատանդի և սպառնալիքի մասին:
Ավելի ուշ ահաբեկիչները հրապարակել էին ևս մեկ տեսանյութ, որում առևանգված լրագրողը Գերմանիայի իշխանություններից խնդրում էր փրկել իր կյանքը:











































