Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է չեղյալ հայտարարել 60 երկրների հետ գործող անցագրային ռեժիմը՝ զբոսաշրջիկների ներհոսքն ավելացնելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի մշակութային ժառանգության ու զբոսաշրջության կազմակերպության փոխղեկավար Մանուչեհր Ջահանիանը:
Վերջինիս խոսքերով՝ իրենց կառույցը քննարկել է տվյալ հարցը և հաստատման համար այն ներկայացրել է նախարարների կաբինետին. «Բացի այդ, մենք դիտարկում ենք օդանավակայաններում մեկօրյա պարզեցված վիզաների տրամադրման հարցը: Տվյալ միջոցները ձեռնարկվում են զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է կառույցի գծով մոտ 6 միլիոն զբոսաշրջիկների ներգրավում:
Հաշվի առնելով, որ աշխարհում գոյություն ունի 1 միլիարդ մուսուլման՝ մեր մի շարք կրոնական վայրերն ուխտագնացների համար ազատ գոտի հայտարարելը կապահովի զբոսաշրջիկների ու ուխտագնացների հավելյալ ներհոսք»:












































