ԱՄՆ-ի գերագույն դատարանը O2 ինտերնետ-փրովայդերից պահանջել է ավելի քան 9000 օգտատերերի անձնական տվյալները տրամադրել Golden Eye International-ին և Ben Dover Productions-ին: Այդ օգտատերերը մեղադրվում են ապօրինաբար պոռնոֆիլմեր ներբեռնելու մեջ:
Ավելի վաղ պոռնոֆիլմերի արտադրությամբ զբաղվող ընկերությունն ու պոռնոպորտալը դատական հայց էին ներկայացրել ընդդեմ Օ2-ի օգտատերերի` նրանց մեղադրելով ֆիլմերը տարածելու համար: Ընկերությունները որպես վնասի փոխհատուցում օգտատերերից 700 ֆունտ են պահանջում` պահանջը համարելով արդարացի: Հետաքննությունը շարունակվում է:










































