«Անցած տարի տնտեսության վերականգնման տարի էր, իսկ այս տարին կլինի զարգացման տարի»,- այսօր հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Հարցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այս տարի օրհնելո՞ւ է դաշտերը, նախարարը պատասխանեց. «Եթե անհրաժեշտ լինի՝ կօրհնենք: Եթե պետք լինի՝ ձեզ էլ կօրհնենք: Հենց էդպես»: Նախարարի մեկնաբանմամբ՝ այն մարդիկ, ովքեր դարձի չեն գալիս, նրանց պետք է անպայման օրհնել, որ խելքի գան, դարձի գան, Առաքելական եկեղեցու կանոններով շարժվեն:
«Դա շատ կաևրևոր է երկրի համար, հատկապես՝ երիտասարդների»,- ասաց Ս.Կարապետյանը՝ վստահեցնելով, որ անցած տարի դաշտերն օրհնելը «շատ բան է փոխել»:











































