Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ` բարգավաճում են նաև լրտեսող համակարգերը: Այս առումով նորույթ են մետաղական դետեկտորները, որոնք կարող են գուշակել ցանկացած մարդու գրպանի պարունակությունը:
Daily Mail-ը հայտնում է, որ Վաշինգոտնի համալսարանի գիտնականների ստեղծած սարքերը թույլ կտան իրավապահներին լրտեսել քաղաքացիներին` այդպիսով նվազեցնելով ֆինանսական մեքենայությունների և գումարների մաքսանենգ փոխադրումների թիվը: Ձեռքում հեշտությամբ տեղավորվող դետեկտորները կարողանում են որսալ ամերիկյան արժույթի «մագնիսական» թանաքի արձակած ազդանշանները` այդպիսով հաշվելով դրանց քանակը:
Լրտեսական ֆիլմից վերցված հնարք թվացող սարքը դեռևս չի կիրառվի: Այն կատարելագործելու անհրաժեշտություն կա:







































