Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սեուլի միջուկային անվտանգության գագաթնաժողովում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին ուղեկցող արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շարունակում է իր երկկողմանի հանդիպումները:
Դրանցից մեկի ժամանակ էլ Դավութօղլուն հանդիպել է իր վրաց գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների լայն շրջանակ և միջազգային կառույցներում համագործակցությունը:
Քննարկվել են նաև հումանիտար, քաղաքական ու տնտեսական բնույթի մի շարք խնդիրներ, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովումը:







































