Ամերիկյան Tennis Channel հեռուստաալիքի վարկածով՝ աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը թենիսի պատմության լավագույն մարզիկն է: Հեռուստաալիքի եթերով հինգ օր շարունակ ցուցադրվել է «Պատմության լավագույն 100 թենիսիստները» վավերագրական ֆիլմաշարը:
Ըստ միջազգային ժյուրիի՝ առաջին հորիզոնականում է շվեյցարացի մարզիկը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ռոդ Լոյվերը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է գերմանուհի Շտեֆի Գրաֆը: Ռաֆայել Նադալը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Ֆեդերերը և Նադալը առաջին տասնյակի թենիսիստներից այն երկուսն են, որոնք դեռ չեն ավարտել իրենց կարիերան:
Հիշեցնենք, որ աշխարհի նախկին առաջին ռակետ Ֆեդերերը 16 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում, նաև 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի հաղթողն է:







































