Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 15 ոստիկան:
Ինչպես հաղորդում է RBK-ն, դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի արևմուտքում՝ Մահարաշտրա նահանգում: Ահաբեկիչները պարեկների ճանապարհին հակահետևակային ական են տեղադրել:
Պայթյունը եղել է Հնդկաստանում վերջին մի քանի տարիներին իրականցված ամենախոշոր ահաբեկչությունը:
Այս պահին հայտնի չէ, թե ով է պատասխանատու ահաբեկչության համար: Ոստիկանները դրանում կասկածում են մաոիստներին:







































