Իտալական «Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Միլան»-«Ռոմա» հանդիպումից հետո հայտնեց, որ անցկացնում է իր կարիերայի լավագույն մրցաշրջանը:
«Վերջին շրջանում ինձ անհանգստացնում էին մեջքի սուր ցավերը, սակայն հանդիպման ժամանակ ստացած ադրենալինը ստիպեց մոռանալ ամեն ինչ: Փառք Աստծո, ամեն ինչ լավ է ընթանում: Կարծում եմ՝ սա իմ կյանքի լավագույն մրցաշրջանն է: Ես ինձ լավ եմ զգում թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն, քանզի խաղացել եմ գրեթե բոլոր խաղերում: Դեռ այնքան պետք է խաղամ, որ հոգնեմ ֆուտբոլից, իսկ այս պահի դրությամբ ամեն ինչ հիանալի է»,- ասել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ «Միլան»-«Ռոմա» հանդիպման ժամանակ Իբրահիմովիչը դարձավ 2 գոլի հեղինակ, իսկ «Միլան»-ը հաղթեց 2:1 հաշվով:






































