Սուդանի նախագահ Օմար Բաշիրը ստիպված է եղել հետաձգել այցը Հարավային Սուդան, որը պետք է տեղի ունենար ապրիլի 3-ին: Պատճառը երկու երկրների սահմանին տեղի ունեցած զինված բախումն է: Ինչպես հաղորդում է AFP-ն, սուդանյան առաջնորդը ծրագրում էր Ջուբա գնալ առաջին անգամ այն բանից հետո, երբ մասնակցել է 2011 թ. հուլիսի այնտեղ Հարավային Սուդանի անկախությանը նվիրված հանդիսավոր արարողությանը:
«Կառավարությունը հայտարարում է, որ Օմար Ալ-Բաշիրի այցը Ջուբա հետաձգվում է Հարավային Սուդանի բանակի` Խեգլիգի վրա հարձակման հետևանքով»,- սաուդյան ռադիոյի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն:
«Սինխուա» գործակալության տեղեկություններով` Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը հաղորդել է, որ իր երկրի զինված ուժերը մտել են Խեգլիգի շրջան: Նրա խոսքով` դա թելադրված է եղել ստեղծված իրավիճակով: Նա մեղադրել է նաև Սուդանի բանակին իր երկրի մի քանի շրջաններ ռմբակոծելու մեջ:











































