Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սեուլում տեղի ունեցող միջուկային անվտանգության գագաթաժողովի կուլիսների հետևում Իսրայելի գաղտնի ծառայությունների գծով նախարար Դան Մերիդորը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպման ժամանակ իսրայելցի նախարարն արտահայտվել է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին և Իլհամ Ալիևին հրավիրել է Իսրայել:
Վերջին շրջանում զգալի լարվածություն է տիրում իրանա-ադրբեջանական հարաբերություններում: Երկու շաբաթ առաջ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարեց 22 մարդու ձերբակալման մասին, որոնք զբաղված էին Իրանի օգտին լրտեսական աշխատանքների կատարմամբ: Դա հարուցեց իրանական կողմի խոր դժգոհությունը, որը բողոքի նոտա հղեց ադրբեջանական կողմին:










































