Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան երկուշաբթի օրն ասել է, որ ԱՄՆ-ը, բացի Եվրոպայից, ցանկանում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձևավորել նաև Ասիայում և Մերձավոր Արևելքում:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ այս ջանքերը կարող են վատացնել ԱՄՆ հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, քանի որ երկու երկրներն էլ մտավախություններ ունեն, որ դա կարող է վտանգել իրենց անվտանգությունը: Սակայն ԱՄՆ-ը հավաստիացնում է, թե համակարգերը ձևավորվում են Իրանից և Հյուսիսային Կորեայից պաշտպանվելու համար:
Պաշտպանության քարտուղարի խորհրդականն ասել է, որ նման համակարգերը կարող են օգնել պաշտպանվելու ցանկացած հրթիռային հարձակումից, որը կարող է իրականացվել Իրանի կամ Հյուսիսային Կորեայի կողմից:









































