Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրենց դեսպանատան փակման մասին: Համաձայն տարածված հաղորդագրության՝ երկրի կառավարության նման որոշման համար հիմք է ծառայել այն, որ Սիրիայում ներքին անվտանգության իրավիճակի սրման պատճառով հնարավոր չէ ապահովել դեսպանության անվտանգությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվել է նաև, որ դեսպանության փակումից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կիրականացվեն Դանիայի դեսպանատան միջոցով:
Հիշեցնենք, որ արևմտյան մի շարք երկրներ արդեն փակել են իրենց դեսպանատներն արաբական այդ երկրում կամ ետ են կանչել իրենց դեսպաններին:









































