Եվրամիությունը լեգիտիմ չի համարում Հարավային Օսեթիայի նախագահական ընտրությունները: Այս մասին նշվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո հաղորդագրության մեջ:
«Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական կաղապարները, որոնցով անցկացվել են նախագահական ընտրությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հարավային Օսեթիայի նախագահական ընտրություններն անցկացվել են մարտի 25-ին: Նախնական հաշվարկներով՝ նախագահի թեկնածու Լեոնիդ Թիբիլովը հավաքել է ձայների 41,85 %–ը, Դմիտրի Մեդոևը և Դավիթ Սանակաոևը համապատասխանաբար՝ 24,3 %–ը և 24,8 %–ը:
Նախագահի չորրորդ թեկնածուն՝ Ստանիսլավ Կոչիևը նախնական հաշվարկներով հավաքել է 5,3 % ձայն: Բոլորին դեմ քվեարկել է ընտրողների 0,8 %-ը:
Հարավային Օսեթիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 8–ին:









































