Եվրոգոտին դուրս է գալիս ճգնաժամից, այնտեղ ամրապնդվում է ֆինանսական կայունությունը, իսկ տնտեսական ակտիվությունն աճում է: Այդ մասին Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին հայտարարել է Բեռլինում:
«Եվրամիության ֆինանսական շուկայում իրավիճակը բարելավվել է»,- նկատել է նա: Դրա հետ մեկտեղ Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ ֆինանսական և վարկային շուկայում կայունությունը վտանգ չի ստեղծում եվրոյի արժեքի տատանման համար:
«Ինֆլյացիայի ուժեղացման նախանշաններ չկան»,- մանրամասնել է Դրագին: Ամեն դեպքում նա հայտնել է, որ Կենտրոնական բանկը շարունակում է մանրակրկիտ մոնիթորինգ իրականացնել սպառողական և այլ գների նկատմամբ՝ ամբողջ եվրոյի գոտում:
Միաժամանակ Մարիո Դրագին ընդունել է, որ 2011 թ. նոյեմբերին եվրոգոտին հայտնվել էր ֆինանսական շուկայի վերացման եզրին՝ բանկային ճգնաժամի հետևանքով:











































