Իրանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին հունվարի 17-ի երեկոյան, Ստամբուլում Իրանի միջուկային խնդրի շուրջ Իրանի ու «վեցյակի» միջև կայանալիք բանակցությունների նախօրեին մեկնել է Թուրքիա:
Սալեհին հանդիպելու է իր թուրք գործընկերոջ ու մի շարք բարձրաստիճան դիվանագետների հետ, խոսելու են կայանալիք բանակցությունների, Իրանի միջուկային աշխատանքների, տարածաշրջանային հարցերի ու Իրան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների շուրջ:
Հարկ է նշել, որ Իրանի ու «վեցյակի» միջև բանակցությունները կայանալու են հունվարի 21-22-ը Ստամբուլում: