Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մարտուն Գրիգորյանը փորձել է «խաղի» մեջ ներքաշել կեղծ Արման Սահակյանի

Այսօր, երբ արդեն մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման փուլն ավարտված է և հայտնի են 41 ընտրատարածքներում առաջադրված թեկնածուների անունները, «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն իր Հանրապետական մրցակցի դեմ որոշել է պայքարել արդեն ավանդական դարձած ձայներ «փոշիացնելու» եղանակով՝ նույն ընտրատարքծում հանրությանն անհայտ, բայց միևնույն անուն-ազգանունով անձի «խաղի» մեջ ներքաշելով:

Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում, ինչպես հայտնի է, մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ են առաջադրել և’ ՀՀԿ-ն, և’ ԲՀԿ-ն, և’ Հայ Ազգային կոնգրեսը:

Հանրապետականի թեկնածուն «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Արման Սահակյանն է, ԲՀԿ-ն սատարում է գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, իսկ ՀԱԿ-ը` Մուրադ Գրիգորյանին:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանի ջանքերով այս ընտրատարածքում ոմն Արման Սահակյան փորձել է առաջադրվել որպես թեկնածու, սակայն առաջադրման վերջնաժամկերտից րոպեներ րոպե առաջ վերջինիս փորձը կանխվել է:

Արման Սահակյանի մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկատվությունը: «Մեր կողմից միայն մեկ թեկնածու կա, մյուսը գաղափար չունենք, թե ով է եղել»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում