Ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանկլինը մտադիր է երգերի նոր հավաքածու թողարկել:
Կատարողն իր ծրագրերով կիսվել է սեփական ծննդյան տոնի կապակցությամբ կազմակերպված երեկույթի ժամանակ:
Մարտի 25-ին լրացավ Ֆրանկլինի 70 ամյակը: Այդ տոնակատարությունը տեղի ունեցավ Նյու-Յորքում:
Ֆրանկլինը նաև հայտարարել է, որ նոր հավաքածուի պրոդյուսեր է դառնալու Քլայվ Դևիսը: Երգչուհին նրա հետ աշխատում է 1980-ական թթ սկսած, իսկ տարբեր ժամանակներում նրա հետ համագործակցել են նաև Ուիթնի Հյուսթոնը, Քրիստինա Ագիլերան, Ռոդ Ստյուարտը, Կառլոս Սանտանան:
Արետա Ֆրանկլինի ստուդիական վերջին ձայնագրությունը լույս է տեսել 2011 թ.: Այդ աշխատանքը դարձել է 38-րդ ալբոմը և նվիրված է եղել երգչուհու երաժշտական գործունեության 50 ամյակին:









































