Ըստ Sky News հեռուստաալիքի՝ Բրիտանիայի կառավարությունը մշակել է մի ծրագիր, որի համաձայն տրանսպորտային միջոցների վարորդների գործադուլի դեպքում վառելիքի բեռնատարների երթևեկությունը կիրականացնեն զինվորականները, ինչի համար կստեղծվի հատուկ ստորաբաժանում:
Ակնկալվում է, որ վառելիքի բեռնատարների ղեկին նստած զինվորականները վառելիք կառաքեն կարևոր ծառայություններին և հաստատություններին:
Ավելի վաղ բրիտանական խոշորագույն Unite պրոֆմիության
անդամները սպառնացել էին խոչընդոտներ հարուցել Լոնդոնի Օլիմպիական խաղերի անցկացման համար:
Բանն այն է, որ նրանք չեն աջակցում կառավարության վարած քաղաքականությանը, որը, ըստ նրանց, խնայողություններ է անում քաղաքացիական ծառայողների հաշվին:
Իսկ թե կոնկրետ ինչ միջոցներ կձեռնարկի Unite-ը, հայտնի կդառնա մարտի 26-ին, երբ կհրապարակվեն միության անդամների քվեարկության արդյունքները:









































