Նոր Զելանդիայի տրանսպորտի նախարար Ջերրի Բրաունլին միջազգային սկանդալ է հարուցել Ֆինլանդիայի ու Նոր Զելանդիայի միջև` ֆիններին քննադատելով երկրի խորհրդարանական նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է New Zealand Herald պարբերականը:
Բրաունլիին այդ քայլին է դրդել ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որն առաջարկել է օրինակ վերցնել Ֆինլանդիայից: «Ֆինլանդիան անկիրթների, մարդասպանների ու գործազուրկների երկիր է, որը հազիվ է կարողանում կերակրել այնտեղ բնակվող մարդկանց, ու մի վայր է, որտեղ չեն հարգում կանանց»,- նրա խոսքերը մեջբերել է Interfax-ը:
Ավելի ուշ Բրաունլին նկատել է, որ իր ելույթը ծաղր է պարունակել, սակայն ճշմարտության հատիկ ևս պարունակել է: Նա, այդուհանդերձ, վստահ է, որ իր խոսքերը չպետք է վիրավորեին ֆիններին:
Ֆինլանդիայի իշխանությունները, սակայն, գրավոր հարցում են ուղղել երկրի արտաքին առևտրի նախարարությանը` խնդրելով մեկնաբանել Նոր Զելանդիայի տրանսպորտի նախարարի խոսքերը:











































