Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Հարավային Կորեայում ընթացող միջուկային գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին տեղեկատվությունը տարածել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սաակաշվիլիի ու Օբամայի հանդիպումը նախորդել է գագաթնաժողովի մասնակիցների պաշտոնական ճաշին: Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցում է 54 երկրի ղեկավար: Գագաթնաժողովի աշխատանքները լուսաբանում է մոտ 4000 լրագրող:
Սաակաշվիլին Օբամայից բացի, հանդիպել է նաև այլ երկրների ղեկավարների հետ: Ակնկալվում է, որ Սաակաշվիլին ելույթ է ունենալու ֆորումում, որի գլխավոր թեման լինելու են միջուկային նյութերի անվտանգության ապահովման մեխանիզմները:









































