Վրացական «Ասավալ-դասավալի» թերթի փոխանցմամբ՝ Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Իրակլի Բուրդուլին ռուսական գրքերի գործածման սահմանափակումներ է մտցրել:
Նա մասնավորապես կարգադրել է, որ բակալավրերի, մագիստրոսների և դոկտորների գիտական աշխատություններում օգտագործված ռուսական աղբյուրները չպետք է գերազանցեն ողջ օգտագործած գրականության 1/5-ը:
Թերթն իր դժգոհությունն է հայտնում, որ վրացի պորֆեսորը ռուսալեզու աղբյուրներն ասոցացնում է քաղաքականության ու օկուպացիայի հետ: