Tuesday, 16 06 2026
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր

Այսօրվանից մեկնարկում են ասֆալտապատման հիմնական աշխատանքները

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակի կապակցությամբ քաղաքապետի կարգադրությամբ անցկացվող «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում անցած երկու շաբաթների ընթացքում տեղամասային պոլիկլինիկաներ են դիմել երևանբնակ 7112 կանայք, որոնցից 3898-ն արդեն անցել են լաբարոտոր-գործիքային հետազոտություններ: Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաև, որ ստացիոնար բուժում են ստանում 72 կին, ևս 405-ը ուղեգրված են ստացիոնար բուժման, 37 կին էլ արդեն վիրահատված են: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Անդրադառնալով մայրաքաղաքում նախատեսված կանաչապատման աշխատանքների ընթացքին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այժմ շարունակվում է սանիտարական մաքրման ու էտման, ծաղկային տարածքների փոցխի, ինչպես նաև ոռոգման ցանցի ընթացիկ նորոգման աշխատանքները:

Վարչական շրջաններում օբյեկտների սեփականտերերի կողմից անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման վերաբերյալ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել է 7258 սխեմա: Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված թերությունների հետ կապված`քաղաքապետը հանձնարարել է կարգավորել առաջացած հարցերն ու շարունակել գործընթացը`վերահսկելով տնտեսվարողների կողմից իրենց հարակից տարածքների բարեկարգման և կանչապատման աշխատանքների կատարման ընթացքը:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ ուսումնասիրվել և գնահատվել է Վերնիսաժի տարածքի իրավիճակը, որի վերաբերյալ քննարկվել են տարածքի բարեկարգման ճարտարապետական հնարավոր տարբեր լուծումներ և առաջիկայում կներկայացվի այն` ներդրումային գնահատականով:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի գնահատման ուղղությամբ մշտադիտարկման աշխատանքները, որի արդյունքում հայտնաբերվող թերացումների մասով անմիջապես ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցին և նշել է, որ առաջիկայում այն կհաստատվի ու հանձնարարել է ներկայացնել ըստ այդմ հայտարարվող մրցույթի ժամանակացույցը և բնակչությանը իրազեկել երթուղիների ուղղությունների մասին:

«Գործող մոտ 2500 միկրոավտոբուսների թիվը մինչ տարեվերջ մենք պետք է կրճատենք և հասցնենք 1200-1300 հատի: Զուգահեռաբար դրանք պետք է փոխարինենք մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներով »,-նշել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է նաև մայրաքաղաքում փողեցների լուսավորության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի մասին: Քաղաքապետը հանձնարարել է դրանց իրականացման հստակ ցանկը տրամադրել նաև վարչական շրջանների ղեկավարներին:
Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման աշխատանքների ընթացքին`շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ըստ անհրաժեշտության այդ աշխատանքները շարունակվում են, իսկ արդեն այսօրվանից մեկնարկում են ասֆալտապատման հիմնական աշխատանքները:

«Ասֆալտապատման աշխատանքների իրականացման վերահսկողությունը պետք է լինի մշտական, ընդ որում ոչ միայն վերահսկողության և շինբարեկարգման վարչությունների կողմից, այլ նաև վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից: Այս հարցում կապալառու կազմակերպություններից մեր պահանջը հստակ է. սահմանված ժամկետում ապահովել որակյալ աշխատանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը և հանձնարարել հետևողական աշխատանք տանել հնարավոր թերացումները բացառելու ուղղությամբ, ինչպես նաև ուսումնասիրել 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման աշխատանքների որակը և ներկայացնել կատարող կազմակերպությունների ցանկը: Քաղաքապետը հանձնարարել է նաև աշխատանքները անորակ և թերի կատարած կազմակերպություններին պարտադրել իրենց միջոցերով վերացնել թերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում