Saturday, 20 06 2026
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում

Դատարանը հրեա վերաբնակներին թողել է առանց տների

Իսրայելի Գերագույն դատարանը մարտի 25-ին հրաժարվել է Հորդանան գետի Արևմտյան ափին տեղակայված Միգրոն հրեական բնակավայրը քանդելու աշխատանքները հետաձգել մինչև 2015 թ.: Այս մասին գրում է իսրայելական Haaretz թերթը:

Ավելի վաղ դատարանը վճռել էր մինչև 2012 թ. մարտ քանդել Միգրոն բնակավայրը: Դատավճռում ասվում էր, որ իսրայելցիներն ապօրինի բնակություն են հաստատել պաղեստինյան մասնավոր տարածքներում: Ավելի ուշ Միգրոնի բնակիչները կառավարության հետ ստորագրեցին համաձայնագիր՝ բնակավայրը մեկ այլ տարածք տեղափոխելու շուրջ:

Իսրայելի կառավարությունը վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ փոխզիջում ձեռք բերելու համար խնդրել էր Գերագույն դատարանին թույլատրել Միգրոնի բնակիչներին մնալ բնակավայրում մինչև 2015 թ. նոյեմբեր՝ մինչև որ նրանց համար նոր տներ կառուցվեն այլ տարածքներում: Մարտի 25-ին դատարանը հրաժարվեց բավարարել Նեթանյահուի հայցը՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմք չի տեսնում: Միգրոնի բնակիչներին, սակայն, թույլատրվել է մնալ իրենց տներում ավելի երկար, քան նախատեսվում էր՝ մինչև 2012 թ. օգոստոս:

Իսրայելի կառավարությունը պատրաստվում է Միգրոնի բնակիչներին առաջարկել ժամանակավորապես բնակություն հաստատել Երուսաղեմից 5 կմ հյուսիս գտնվող Ադամ բնակավայրի շարժական տներում: Իսրայելցիների համար ժամանակավոր տների նախապատրաստման աշխատանքները կավարտվեն մի քանի ամսում:

Միգրոն բնակավայրը գտնվում է Երուսաղեմից 14 կմ հյուսիս և ստեղծվել է 10 տարի առաջ: Չնայած դատարանի այն որոշմանը, որ տարածքն անօրինական է զբաղեցված, Միգրոնի բնակիչները հայտարարում են, որ պաղեստինցիները չեն ապացուցել իրենց իրավունքն այդ տարածքների վրա: Բացի այդ, իսրայելցիները նշում են, որ բնակավայրի ստեղծման ժամանակ իրենց օգնել է երկրի կառավարությունը:

Հորդանան գետի Արևմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարաությունը Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև հակամարտության առանցքային հարցերից մեկն է: Պաղեստինցիները պնդում են, որ այդ հողերն իրենց են պատկանում և պահանջունմ են ազատել դրանք: Պաղեստինը այդ տարածքների ազատումը համարում է Իսրայելի հետ բանակցություններ սկսելու պայմաններից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում