Ղրղզըստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքների հետևանքով 10-ից ավելի մարդ ստացել են վնասվածքներ: Այս մասին այսօր հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով հանրապետության ռազմական գերատեսչության մամլո ծառայության ներկայացուցչին:
«Բաղնիքում լողանալիս կռիվ է ծագել թիվ 97632 զորամասի երկու ստորաբաժանումների զինծառայողների միջև: Կռվի հետևանքով տուժել է 10 մարդ, որոնք դիմել են զորամասի բուժկետ օգնության համար»,- գործակալությանն ասել է զրուցակիցը:
Դեպքը պատահել է Բիշքեկի արվարձաններից մեկում՝ զենիթա-հրթիռային բիգադում, շաբաթ օրը երեկոյան, սակայն այդ մասին մինչ օրս չէր հրապարակվել:
Ղրղըզական ԶԼՄ-ների հաղորդմամբ` մի քանի տասնյակ զինծառայողների վեճի պատճառ է դարձել նորակոչիկների և հին ծառայողներիվ միջև դեդովշչինայի հողի վրա կոնֆլիկտը:
«Վեճի ժամանակ գործադրվել են կտրող-ծակող գործիքներ, ինչի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով բուժկետ են ընկել 16 զինծառայողներ»,- հայտնել է ղրղըզական 24.kg գործակալությունը:
Գործի շրջանակում ընթանում է ծառայողական հետաքննություն, նյութերը տրամադրվել են զինվորական դատախազությանը:












































